ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Պաշտոնյաների միլիոնավոր դրամ պարգևավճարների համար պետբյուջեում փող կա, բուժհիմնարկների աշխատողների աշխատավարձի համար՝ ոչ

Պաշտոնյաների միլիոնավոր դրամ պարգևավճարների համար պետբյուջեում փող կա, բուժհիմնարկների աշխատողների աշխատավարձի համար՝ ոչ
27.12.2025 | 13:53

Տավուշի մարզի գյուղական բժշկական հիմնարկների աշխատողներն ասացին, որ ամեն տարի տարեմուտին ստանում էին դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, սակայն այս տարի չեն ստացել։ Պետական պաշտոնյաներին մեծ պարգևավճարներ բաժանելու, ԱԺ պատգամավորներին 3-միլիոնական դրամ պարգևատրելու համար պետբյուջեում փող կա, իսկ պետական բուժհիմնարկների աշխատողների աշխատավարձի համար՝ ոչ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3881

Մեկնաբանություններ